Երիտասարդների համար տարիքային շեմը՝ 13-ից 35. խորհրդարանական լսումներ ԱԺ-ում

Աննա Կոստանյան 18.12.2024 - 15:04
18.12.2024 - 15:04 դիտում

Ազգային Ժողովում տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության մասին ՀՀ օրենքի» նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ, որին մասնակցել է նաեւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ  հիմնադիր խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը: Վերջինս կարևոր փուլ է համարում խորհրդարանական լսումների անցկացումը օրենքի նախագծի վերջնական մշակման համար: Ելույթի ընթացքում նա ներկայացրել է օրենքի նախագծում ամրագրված հիմնական սուբյեկտները` մասնավորապես երիտասարդի, երիտասարդական աշխատողի, երիտասարդական կենտրոնի սահմանումները և բովանդակությունը, ինչպես նաև անրադարձել է համայնքային երիտասարդական աշխատանքի շրջանակներին, երիտասարդի համար տարիքային շեմը 13-ից մինչև 35 սահմանելու հիմնավորումներին :

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ