Երիտասարդական աշխատանքն այն ոլորտն է, որը զգալի թափ է հավաքում վերջին տարիներին՝ ընձեռելով երիտասարդներին առաջնորդելու, սոցիալական պատասխանատվության և հասարակության մեջ ակտիվ մասնակցության հնարավորություն: Չնայած դրա աճող կարևորությանը, բարձրագույն կրթական հաստատություններում բացակայում է ոլորտի ֆորմալ ուսուցումը, փոխարենը ոչ ֆորմալ կրթական հարթակները առաջնորդություն են ստանձնել երիտասարդների միջև գիտելիքների և փորձի փոխանակման գործում՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդական աշխատանքը: Գյումրիում Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն իրականացրեց «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում իրականացվող երիտասարդական աշխատանքի թեմայով դասընթացը, որին մասնակցում էր ոլորտային 30 անդամ ամբողջ Հայաստանից: