Երեխաներին կծած շունը մեկուսացվել է․ ՍԱՏՄ

Աննա Կոստանյան 21.07.2023 - 10:39
21.07.2023 - 10:39 դիտում

Լոռու մարզի Սպիտակ համայնքում քաղաքացու շունը, պոկելով շղթան, հարձակվել է խաղացող երկու երեխաների վրա, պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։ Երեխաները տեղեփոխվել են հիվանդանոց:

Դեպքի մասին տեղեկատվությունը ստանալուն պես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ:
Շունն անմիջապես մեկուսացվել է։

Ըստ սահմանված ընթացակարգերի՝ կենդանին կլինի ամենօրյա հսկողության տակ, և, վարքի փոփոխության, որոշակի հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, կլինիկական նշանների առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ (շունը կքնեցվի և կտարվի լաբորատոր հետազոտության)։
Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսին ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ