Երբեմն` դժվար, երբեմն` ծանր, երբեմն էլ հաջողություններով ամրագրեցինք տարվա օրերը. Դավիթ Առուշանյան

Աստղիկ Խաչատրյան 31.12.2024 - 21:22
31.12.2024 - 21:22 դիտում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Սիրելի´ հայրենակիցներ,
միասին անցանք այս ամբողջ տարվա տարբեր փուլերով: Երբեմն` դժվար, երբեմն` ծանր, երբեմն էլ հաջողություններով ամրագրեցինք տարվա օրերը:
Մի բան միանշանակ է`մեր բոլոր գործողությունները իրականացրել ենք` մնալով արժանապատվության, արդարության ու ազնվության սահմաններում:
Տարին սկսեցի ԱԺ պատգամավորի, ավարտում եմ Շիրակի մարզպետի կարգավիճակում: Թեև այս խիստ տարբեր կոչումներին` իմ աշխատանքը եղել է հանուն մեր երկրի ու մեր մարզի:
Սիրելի´ ժողովուրդ,
այս տոնական օրերը լավ առիթ ու հնարավորություն են անկեղծ մաղթանքներ հղելու իրար:
Ուզում եմ, որ 2025 թվականը բոլորիդ ընտանիքներին բերի բարօրություն, սեր ու ջերմություն:
Թող բոլորիս արդար աշխատանքն ու ձգտումները իրենց շոշափելի արդյունքը տան, և գրանցենք միայն հաղթանակներ ու վերելքներ:
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրիս երազանքների ու նպատակների ամենակարևոր կտորը մեր հայրենիքին է վերաբերում:
Եվ ուրեմն, մեր աշխատանքով , գիտելիքով հզորացնենք ու զարգացնենք մեր երկիրը: Խաղաղ ու լուսավոր օրերը անպակաս լինեն մեր շքեղ հայրենիքում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Սիրելի´ հայրենակիցներ,

միասին անցանք այս ամբողջ տարվա տարբեր փուլերով: Երբեմն` դժվար, երբեմն` ծանր, երբեմն էլ…

Опубликовано Դավիթ Առուշանյան / Davit Arushanyan Вторник, 31 декабря 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ