Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցից վիրավորվել է հայ զինծառայող

Աննա Կոստանյան 9.10.2021 - 17:35
9.10.2021 - 17:35 դիտում

Հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում:

Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ