Երանում քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները շարունակվել են:Ցուցարարների պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում: Երեւանում Ֆրանսիայի հրապարակից երկու քաղաքացի` տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց: Այս մասին հայտնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկը՝ Ղ.Լ.-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,-հայտնում է Դանիելյանը:
Երևանում անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվում են
11.12.2020 - 18:41
նախորդ գրառումը