Մշակութային քաղաքում ընթանում են «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի նախապատրաստական աշխատանքերը: Կենտրոնական հրապարակում ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը: Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ:
Մարզային 3 քաղաքներում «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի անցյալ տարվա միջոցառումները ցույց տվեցին, որ ծրագիրը պահանջված ու սպասված էր մարզերում,- նշում է Ժաննա Անդրեասյանը: