ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

1.06.2025 - 12:51 դիտում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ։

Այս մասին նշված է ԵՏՀ հաղորդագրության մեջ։

«Դուք էական ներդրում եք ունենում Եվրասիական տնտեսական միության տարածքում կառուցողական և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում»,- ասված է շնորհավորական նամակում։

Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հետագա ձեռքբերումներ՝ ի բարօրություն Հայաստանի և նրա քաղաքացիների:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ