Եվրո-2024. Հայաստանի հավաքականը 2:4 հաշվով հաղթեց Ուելսին

17.06.2023 - 11:05 դիտում

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Ուելս – Հայաստան խաղն ավարտվեց 2:4 հաշվով` հօգուտ Հայաստանի:

10-րդ րոպեին Ուելսի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Ջեյմսը:

19-րդ րոպեին Լուկաս Սելարայանը խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը։

ՀՀ ազգային հավաքականի խաղացող Հրանտ – Լեոն Ռանոսը 30-րդ րոպեին առաջ մղեց մեր ընտրանուն հաշվի մեջ, իսկ 66-րդ րոպեին դուբլ ձևակերպեց` հաշիվը դարձնելով 3-1` հօգուտ Հայաստանի:

Լուկաս Սելարայանը 75-րդ րոպեին դուբլ գրանցեց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ