Եվրոպան իրավունք չունի հայ ժողովրդին մենակ թողնել էթնիկ զտումների նոր սպառնալիքի առաջ. եվրապատգամավոր

11.02.2023 - 22:08 դիտում

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ժամանել է Հայաստան, գնացել մինչև Լաչինի միջանցքի մուտքը:

«Այդ միակ ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կողմից արդեն երկու ամիս արգելափակված է։ Այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա 120 000 խաղաղ հայեր ապրում են աշխարհից կտրված՝ զրկված ամեն ինչից»,- նշել է եվրապատգամավորը։

Նա ընդգծել է՝ Եվրոպան պետք է գործողություններ ձեռնարկի:

«Մենք իրավունք չունենք հայ ժողովրդին մենակ թողնել էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև: Իրականում այստեղ վտանգվում է նաև մեր երկրների անվտանգությունը»,- հավելել է պատգամավորը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ