Եվրոպայում ռեկորդային շոգ է. Euronews

30.06.2025 - 14:22 դիտում

Արևմտյան Եվրոպայում ուժեղ շոգ է, ջերմաստիճանային մի քանի ռեկորդ է գրանցվել:

Պորտուգալիայի սահմանի մոտ գտնվող իսպանական Էլ Գրանադո քաղաքում +46°C է: Սա ռեկորդային ջերմաստիճան է Իսպանիայում հունիս ամսվա համար դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, գրում է Euronews-ը։

Լոնդոնում հունիսի 30-ին օրվա ընթացքում սպասվում է +35°C՝ տարվա սկզբից ի վեր առավելագույնը։ Նույն օրը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացվում է Ուիմբլդոնի թենիսի մրցաշարը։

Գերմանիայում նույնպես գրանցվել է մոտ +30°C և ավելի բարձր ջերմաստիճան։ «Շատ շոգ և չոր ամառ է։ Երաշտը կարող է վերադառնալ Գերմանիա»,- Bild թերթին ասել է օդերևութաբան Դոմինիկ Յունգը։ Պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի որոշ շրջաններում արդեն ցերեկային ժամերին ջրելու արգելք է սահմանվել։

Հունիսի 29-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Լանգեդոկ պատմական շրջանում անտառային հրդեհներ են բռնկվել։ Ֆոնտֆրուայի նախկին աբբայությունը տարհանվել է։ Հրդեհի պատճառով Թուլուզի և Նարբոնի միջև ճանապարհը փակվել է երկու ուղղություններով։ Դպրոցները որոշ շրջաններում փակվում են։ Փարիզում առաջիկա օրերին սպասվում է +35°C-ից բարձր ջերմաստիճան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ