Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին

Աստղիկ Խաչատրյան 10.10.2022 - 23:50
10.10.2022 - 23:50 դիտում

Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին:

Նամակով գլխավոր քարտուղարը հստակ և մանրամասն տեղեկատվություն է հայցում Ադրբեջանի ԱԳՆ-ից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա:

Գլխավոր քարտուղարը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու նպատակով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ