Եվրամիությունում մանրամասներ են հայտնել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթից

2.06.2022 - 21:01 դիտում

Եվրամիության ֆրանսիական նախագահությունը հայտնում է՝ կառույցի դեսպանները Լյուքսեմբուրգում հավանության են արժանացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը տարածվում է նաև նավթային և բանկային ընկերությունների, ինչպես նաև լրատվամիջոցների, անվտանգային, ռազմական, արդյունաբերական ոլորտների վրա։

Մասնավորապես, սահմանվում է ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարումների էմբարգո, ինչը մինչև տարեվերջ 92%-ով կնվազեցնի էներգառեսուրսից Եվրոպայի կախվածությունը։ Փաթեթը թույլ է տալիս նաև արգելել Ռուսաստանից նավթի մատակարարումը խողովակաշարով։

Նախատեսվում է SWIFT համակարգից ռուսական երեք բանկի, այդ թվում՝ «Սբերբանկի» անջատում։

ԵՄ Խորհրդից հայտնում են, որ վեցերորդ փաթեթն ուժի մեջ կմտնի կառույցի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ