Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն գործակցության երրորդ հռչակագիրն են ստորագրել

Աստղիկ Խաչատրյան 10.01.2023 - 19:22
10.01.2023 - 19:22 դիտում

Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն գործակցության երրորդ հռչակագիրն են ստորագրել։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշել է, որ փաստաթղթի նպատակն է ամրապնդել կողմերի միջև ռազմավարական գործընկերությունը։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ կառույցները ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին մտադիր են ակտիվացնել գործակցությունը պաշտպանության ոլորտում և գործի դնել քաղաքական, տնտեսական ու ռազմական բոլոր գործիքները՝ հասնելու իրենց ընդհանուր նպատակներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ