Եվրամիությունը Մոլդովային ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ հաղթահարելու էներգետիկ ճգնաժամը

Անի Հովհաննիսյան 10.11.2022 - 20:20
10.11.2022 - 20:20 դիտում

Քիշնևում տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հանդիպումը: Հայտարարվել է Մոլդովային ֆինանսական աջակցության նոր փաթեթի մասին, որը կօգնի երկրին հաղթահարել էներգետիկ ճգնաժամը։

«Շատ ուրախ եմ, որ Մոլդովան ԵՄ թեկնածուի կարգավիճակ է ստացել, դուք արժանի եք դրան: Սա բարեփոխումներին ուղղված և եվրոպամետ օրակարգի հստակ ճանաչում է»,- ասել է ֆոն դեր Լայենը:

Եվրախորհրդարանից էլ տեղեկացրել են, որ հավանություն են տվել ԵՄ-ի, Ուկրաինայի և Մոլդովայի միջև ապրանքափոխանակության դյուրացման՝ Եվրահանձնաժողովի առաջարկին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ