Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որն ուղղված է ստվերային նավատորմի մոտ 200 նավի դեմ՝ տեղեկացրել է Կայա Կալասը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ նոր միջոցառումներն ուղղված են նաև հիբրիդային սպառնալիքների վերացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:
Կալասը հայտնել է նաև, որ այժմ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ են մշակվում։
«Որքան երկար է Ռուսաստանը պատերազմ մղում, այնքան ավելի կոշտ են մեր պատասխան միջոցները»,- նշել է դիվանագետը։