Եվրամիության երկրները կփակեն օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. ԶԼՄ

27.02.2022 - 09:56 դիտում

Եվրամիության երկրները կփակեն իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին, հայտնել է ARD հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Չի հստակեցվում, սակայն, թե երբվանից է նախատեսվում սահմանել այդ արգելքը։

Ներկայումս Ռուսաստանի համար իրենց օդային տարածքների փակման մասին որոշումներ են ընդունել Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Չեխիան և Էստոնիան:

Ավելի վաղ գերմանական խոշորագույն Lufthansa ավիաընկերությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով յոթ օրով դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան և նրա օդային տարածքում:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ