Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ ամբողջ կազմով այց կկատարի Կիև՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների սկսվելու երրորդ տարելիցի կապակցությամբ։
Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Ստեֆան դե Կեերսմակերը։
Եվրամիությունը նաև նախատեսում է մինչև փետրվարի 24-ը սահմանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը: