Եվրահանձնաժողովը սպառնացել է Սլովակիային՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի հնարավոր ընդունման հետ կապված

Աստղիկ Խաչատրյան 24.07.2024 - 20:10
24.07.2024 - 20:10 դիտում

Եվրահանձնաժողովը Սլովակիայի դեմ խախտումների վերացման պաշտոնական ընթացակարգ կսկսի, եթե այնտեղ շարունակվի օտարերկրյա ֆինանսավորում ստացող ոչ կառավարական կազմակերպություններին օտարերկրյա գործակալի կարգավիճակ տալու մասին տեղական օրենքի ընդունման գործընթացը: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թափանցիկության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան:

«Եթե Սլովակիան գնա Հունգարիայի ճանապարհով ՀԿ-ների մասին օրենք ընդունելու առումով, մենք անմիջապես կսկսենք խախտումը վերացնելու ընթացակարգը»,- ասել է պաշտոնյան։

Ընթացակարգը ենթադրում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ որևէ երկրին իրավական պահանջների առաջադրում՝ կոնկրետ ժամկետներում շտկելու ԵՄ նորմերի խախտումները, որոնց կատարմանը հետևում է Եվրահանձնաժողովը: Եթե ​​դա չարվի, ապա հայց կներկայացվի Եվրոպական դատարան՝ խախտող երկրի նկատմամբ տուգանքներ կիրառելու համար։

Սլովակիայի խորհրդարանում քննարկման փուլում է օրենքը, որը նախատեսում է «օտարերկրյա աջակցությամբ կազմակերպության» կարգավիճակ տալ այն ՀԿ-ներին, որոնք տարեկան 5000 եվրոյից ավելի գումար են ստանում արտերկրից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ