Ես իմ հարազատ քաղաքում եմ՝ Երեւանում, հենց հիմա. Դավիթ Տոնոյան. Armtimes.com

Հրաչ Սահակյան 2.12.2020 - 21:57
2.12.2020 - 21:57 դիտում

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է առավոտից համացանցում տարածվող լուրերը, թե ինքը Վիեննա է մեկնել:
«Ես իմ հարազատ քաղաքում եմ՝ Երեւանում, հենց հիմա»,- armtimes.com-ի հետ զրույցում ընդգծեց Տոնոյանը:

Նախկին նախարարը չցանկացավ անդրադառնալ իր վերաբերյալ տարածվող այլ լուրերի՝ նկատելով, թե դրանք բոլորը շահարկումներ եւ մանիպուլյացիաներ են, իսկ ինքը չի պատրաստվում ֆեյքային լրատվությանը արձագանքել:

Հիշեցնենք, որ Տոնոյանը պաշտոնից ազատվեց նոյեմբերի 20-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ