Անվադողեր, առաջին բուժօգնության պարագաներ, սնունդ. oգնության հավաքագրումը սահման ուղարկելու Շիրակի մարզում արդեն մեկնարկել է: Գյումրու թիվ 18 դպրոցի բակում երեկվանից մեկնարկած անվադողերի հավաքագրման արդյունքում արդեն հավաքվել է շուրջ 700 անվադող: «Ավագ եղբայրների թիկունքն ուժեղ է»,- պնդում են դպրոցահասակ պատանիները, որ պատրաստ են նաեւ առաջնագիծ մեկնելու: