«Ես ատում եմ մարդկանց»․ Սանկտ Պետերբուրգում տղամարդը դանակով հարձակվել է խանութի հաճախորդների վրա

Աննա Կոստանյան 25.10.2024 - 14:26
25.10.2024 - 14:26 դիտում

Սանկտ Պետերբուրգում ոչ ադեկվատ անձը դանակով ներխուժել է Okay խանութ և հարձակվել հաճախորդների վրա։ Առնվազն չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է SHOT տելեգրամյան ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Մոսկովսկի թաղամասում։ Մարդկանց վրա հարձակված անձը բերման է ենթարկվել։ Այժմ հիպերմարկետը փակ է, և դեպքի վայրում են ոստիկանները:

Տուժածները հոսպիտալացվել են։ Դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։

Ավելի ուշ աղբյուրը փոխանցել է, որ հաճախորդների վրա հարձակման մեջ կասկածվողն ասել է, որ ատում է մարդկանց, Iravaban.net-ի   փոխանցմամբ, ըստ  SHOT-ի՝ ոչ ադեկվատ անձը նախկինում թմրանյութ է օգտագործել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ