Ես այստեղ եմ որպես մայր. Բեյոնսեն պաշտոնապես աջակցել է Քամալա Հարիսին և ելույթ ունեցել հանրահավաքի ժամանակ

26.10.2024 - 19:15 դիտում

Երգչուհի Բեյոնսեն աջակցել է Քամալա Հարրիսին։ Նա ելույթ է ունեցել Հյուսթոնում տեղի ունեցած ԱՄՆ փոխնախագահի քարոզարշավին։

«Ես այստեղ եմ ոչ թե որպես հայտնի մեկը, ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մայր, ով խորապես մտածում է այն աշխարհի մասին, որտեղ ապրում են իր երեխաները և մեր բոլորի երեխաները։ Այն աշխարհի մասին, որում մենք բաժանված չենք:

Մենք ձեր կարիքն ունենք։ Ձեր ձայնը ուժ և իմաստ ունի: Ձեր ձայնը մեր ամենաարժեքավոր գործիքներից մեկն է:

Մենք ուրախ ենք կանգնել այստեղ՝ այս բեմում՝ որպես Տեխասի հպարտ կանայք՝ աջակցելով և մեծարելով Քամալա Հարրիսին: Մի կնոջ, ով մղում է այս երկիրը միասնություն,որի կարիքն այդքան կա»,- ասել է նա՝ դիմելով Հարրիսին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ