ԵՄ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել ՀԿ-ների բանկային հաշիվների սառեցման որոշումը

30.08.2025 - 23:28 դիտում

Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ չեղարկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բանկային հաշիվների սառեցման մասին որոշումը: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ նրանց հաշիվների սառեցումը հակասում է ժողովրդավարական արժեքներին և խարխլում է այն սկզբունքները, որոնք ակնկալում են ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրից։ Վրացական իշխանությունների քայլը որակվում է, որպես քաղաքական հետապնդման ակտ։ ️ ️

ԵՄ-ն նաև վերահաստատել է աջակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ