ԵՄ-ն վնասներ է կրում ԱՄՆ–ի պարտադրած քաղաքականությունից. ՌԴ արտգործնախարար

Անի Հովհաննիսյան 30.09.2022 - 11:57
30.09.2022 - 11:57 դիտում

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Բրյուսելը կորցրել է ռազմավարական ինքնավարությանն ուղղված իր հավակնությունները։
Եվրամիությունը վնասներ է կրում Վաշինգտոնի կողմից պարտադրված քաղաքականության հետևանքով։
Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Արևմուտքը ձգտում է տրոհել ու պառակտել հետխորհրդային տարածքը. Լավրով
«Ռուսաստանը «չեղարկելու» իրենց չմտածված կուրսը շարունակելով՝ անգլո-սաքսոնները հասան նրան, որ անվերապահ իրենց ենթարկեցին ողջ հավաքական Արևմուտքին, ներառյալ ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԵՄ-ին, որը վերջնականապես կորցրել է ռազմավարական ինքնավարության իր հավակնությունները և հսկայական վնասներ է կրում այն քաղաքականությունից, որի մեջ Միացյալ Նահանգները ներքաշել է նրան»,- ասել է նա:
Նրա կարծիքով՝ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մտադիր չէ հրաժարվել համաշխարհային տիրապետության հասնելու իր քաղաքականությունից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ