ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան

9.05.2026 - 15:24 դիտում

Եվրոպայի օրվա կապակցությամբ իր ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունն այսօր ավելի շատ ունի Անկարայի կարիքը, քան Անկարան՝ ԵՄ անդամ դառնալու:

Նրա խոսքով՝ պատերազմները, քաղաքական ճգնաժամերը և տնտեսական դժվարությունները Եվրամիությանը ստիպում են ավելի ներառական և միավորող քաղաքականություն վարել: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի դերը Եվրոպայի համար ապագայում է՛լ ավելի կաճի։

Նա նաև նշել է, որ Անկարան նախկինի պես նպատակաուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը՝ փոխադարձ շահերի և լիիրավ անդամակցության հեռանկարի հիման վրա՝ Բրյուսելից ակնկալելով անկեղծ քաղաքական կամք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ