ԵՄ-ն աջակցում է ՀՀ ու Ադրբեջանի միջև ուղիղ շփումներին

11.04.2022 - 23:08 դիտում

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հեռախոսազրույցը: Այս մասին Կլաարը գրել է թվիթերյան իր էջում:

«Նախորդ շաբաթ բրյուսելյան հանդիպումից հետո կարևոր առաջընթաց կա: ԵՄ-ն սատարում է ուղիղ կապերն ու շփումները»,- նշել է Կլաարը:

Հիշեցնենք, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ