ԵՄ երկրները պայմանավորվել են ամռանը մեղմել ուղևորությունների սահմանափակումները

Աստղիկ Խաչատրյան 12.06.2021 - 09:46
12.06.2021 - 09:46 դիտում

Եվրոպական միության երկրները պայմանավորվել են ամռանը մեղմել ուղևորությունների սահմանափակումները, ինչը թույլ կտա պատվաստված զբոսաշրջիկներին խուսափել թեստերից ու մեկուսացումից: Կընդլայնվի նաև այն երկրների ցանկը, որտեղից կարելի է անվտանգ ճանապարհորդել:

ԵՄ 27 երկրի դեսպանները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, ըստ որի ճամփորդելուց 14 օր առաջ պատվաստված մարդիկ հնարավորություն կունենան ազատ տեղաշարժվել Եվրամիության մի երկրից մյուսը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ