ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ՊՆ խոսնակի հաղորդագրությունը

Աննա Կոստանյան 15.08.2023 - 16:20
15.08.2023 - 16:20 դիտում

ԵՄ դիտորդական առաքելությունն իր Թվիթերյան միկրոբլոգում գրել է.

«ԵՄ դիտորդական առաքելության ոչ մի պարեկ կրակի թիրախ չի եղել:

Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեւանական սահմանային շրջաններում եւ տեղեկացնում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների մասին, այդ թվում մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ