Եղել ենք, մնում ենք և վստահ եմ, որ կմնանք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ. Պեսկով

Աննա Կոստանյան 11.09.2023 - 15:33
11.09.2023 - 15:33 դիտում

Մենք եղել ենք, մնում ենք և վստահ եմ, որ կմնանք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակում», – ասել է նա:

Պեսկովը կարծում է, որ զարգացման տրամաբանությունը և երկու երկրների ազգային շահերը թելադրում են հայ-ռուսական դաշինքի և գործընկերության հետագա խորացման անհրաժեշտությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ