Եղեգնաձորում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Աննա Կոստանյան 21.08.2025 - 14:28
21.08.2025 - 14:28 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Մասնավորապես՝
• արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
• արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատված չեն եղել չներծծվող նյութերով,
• արտադրամասի դասավորվածությունը ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքայնության հնարավորությունը,
• ապահովված չի եղել կենդանիների ներթափանցումը բացառող միջոցներով,
• ապահովված չի եղել օդափոխության համակարգերով,
• սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
• սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ