Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների աճյունների դատաբժշկական փորձաքննություն է անցկացվել

1.07.2025 - 13:10 դիտում

Ադրբեջանում անցկացվել է Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների աճյունների դատաբժշկական կրկնակի փորձաքննություն: Սպանված ադրբեջանցիների եղբայրը հայտնել է, որ անձամբ մասնակցել է մարմինների ճանաչման գործընթացին։

Նա վստահություն է հայտնել, որ իր եղբայրների մարմինների վրա կտտանքների բազմաթիվ հետքեր են առկա, որոնք վկայում են, որ նրանք ենթարկվել են դաժան խոշտանգումների: Ռուսական կողմի նախնական հայտարարության մեջ ասվում էր, որ ադրբեջանցի եղբայրները մահացել են սրտի կաթվածից՝ սթրեսի ֆոնին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ