ԵԽ ղեկավարն ընդհատել է Օդեսայում Շմիգալի հետ հանդիպումը՝ հրթիռային հարձակման պատճառով

9.05.2022 - 20:56 դիտում

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը մայիսի 9-ին Օդեսա կատարած այցի ժամանակ ստիպված է եղել դադարեցնել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումը՝ հրթիռային հարձակման պատճառով։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով եվրոպական աղբյուրին։

Ըստ տեղեկության՝ քաղաքական գործիչները ստիպված են եղել ընդհատել հանդիպումը՝ Օդեսայի մարզում հրթիռային հարվածից պատսպարվելու համար։

Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ցանկանում էր Եվրոպայի օրը նշել Օդեսայում, որտեղ բանակցություններ էր վարում Ուկրաինայի վարչապետի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ