ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ

Աստղիկ Խաչատրյան 17.01.2023 - 00:05
17.01.2023 - 00:05 դիտում
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը հունվարի 22-28-ը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության կազմում են դրա ղեկավարը` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանը և Հայկ Մամիջանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան:
Գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարվելու է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ