ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը

Աստղիկ Խաչատրյան 26.01.2023 - 23:42
26.01.2023 - 23:42 դիտում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ավարտվեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: ​

«Վեհաժողովի անխտիր բոլոր քաղաքական խմբերի դիրքորոշումը հստակ է՝

  • Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից,
  • Գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ,
  • Լաչինի միջանցքը պետք է անհապաղ ապաշրջափակվի:

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ