Եթե ուկրաինական կողմը հեռահար զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը կլինի «շատ լուրջ». Պուտին

Աստղիկ Խաչատրյան 23.10.2025 - 20:45
23.10.2025 - 20:45 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Բուդապեշտի հանդիպման վերաբերյալ, նշել՝ Սպիտակ տան ղեկավարը, հավանաբար, նկատի է ունեցել, որ հանդիպումը հետաձգվում է:

ՌԴ ղեկավարի խոսքով՝ սխալ կլիներ միջոցառմանը մոտենալ առանց նախապատրաստվելու։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է երկխոսության շարունակմանը:

Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ եթե ուկրաինական կողմը հեռահար զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը կլինի «շատ լուրջ, եթե ոչ՝ շշմեցնող»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ