Եթե մենք հավաքենք 700 մլն դոլար, Ադրբեջանի ողնաշարը կկոտրենք. բողոքի ակցիա ԱՄՆ–ում

Աննա Կոստանյան 5.10.2020 - 14:11
5.10.2020 - 14:11 դիտում

Ամերիկահայ համայնքը բողոքի ակցիան հատուկ կազմակերպել է CNN հեռուստաընկերության գրասենյակի դիմաց, քանի որ այդ լրատվամիջոցն արդեն 2 օր է` որևէ կերպ չի անդրադառնում ԱՄՆ–ում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

Կիրակի երեկոյան ԱՄՆ–ի հայ համայնքը բազմամարդ բողոքի ակցիա է անցկացրել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։

Ակցիան հատուկ անց է կացվել CNN հեռուստաընկերության գրասենյակի դիմաց, քանի որ ամերիկահայերի պնդմամբ` այդ լրատվամիջոցն արդեն 2 օր է` որևէ կերպ չի անդրադառնում ԱՄՆ–ում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

«Այսօր հայրենիքում մեր մայրերը, քույրերը զոհասեղանին են դրել իրենց որդիների կյանքը։ Ի՞նչ ենք դրել մենք` հարյո՞ւր, հինգ հարյո՞ւր, հազա՞ր, ի՞նչն ենք դրել։ Սա պատերազմ է, մենք պետք է հաղթենք։ Պատերազմում հաղթելու մեկ բանաձև կա. սփյուռքում ապրում է 7 մլն հայ, ամեն հայ եթե 100 դոլար փոխանցում անի, դա 700 մլն դոլար է։ Ամեն օրվա պատերազմը հայրենիքի վրա 30-40 լն դոլար գումար արժե։ Եթե մենք հավաքենք 700 մլն դոլար, մենք Ադրբեջանի ողնաշարը կկոտրենք»,– բողոքի ակցիայի մասնակիցներին ուղղված իր ելույթում ասել է հայ համայնքի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ