Եթե լսեք արտապատվիրակում, միշտ իմացեք՝ դա քննարկվում է ՀՀ ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության համատեքստում. Փաշինյան

16.07.2025 - 14:13 դիտում

Մենք 2022 թվականին հրապարակային առաջարկություն ենք արել, որ պատրաստ ենք կիրառել front office, back office տարբերակը, որը աշխարհում կիրառվող տարբերակ է: Կան երկրներ, որոնք իրենց սահմանային և մաքսային ծառայությունները արտապատվիրակում են այդ ոլորտում գործունեություն ծավալող կամ պրոֆեսիոնալ, կամ միջազգային պրոֆեսիոնալ կազմակերպությունների: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն ժամանակ մենք այդ առաջարկությունները արել ենք, բայց վերջին շրջանում նման առաջարկ չի քննարկվել: Վերջին շրջանի քննարկումներում նման հարց ընդհանրապես չի քննարկվել, կամ առնվազն եթե լինի հետաքրքրություն նման տարբերակի վերաբերյալ, մենք էլի պատրաստ ենք քննարկել:

Լսեք արտապատվիրակում, լսեք front office, back office, լսեք մի որևէ այլ բան, միշտ իմացեք, որ դա քննարկվում է ՀՀ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության համատեքստում: Հնարավոր չէ դա պոկել և քննարկել ուրիշ բան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ