Եթե այս գործելաոճը շարունակվի, պետք է եթերազրկել, քանի որ խայտառակություն է այն բառապաշարը, խոսելաոճը, որն օգտագործվում է Հայաստանի պետական պաշտոնյաների հասցեին, և առհասարակ այն աջակցությունը, որ նրանք ցույց են տալիս ՀՀ-ում ահաբեկչություն նախաձեռնած խմբի նկատմամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական ալիքները պե՞տք է եթերազրկվեն Հայաստանում:
Վահագն Ալեքսանյանը նաև ընդգծեց՝ երկար ժամանակ հանդուրժել են այս վերաբերմունքը, բայց ինչ-որ մի պահից սկսած՝ պետք է այլևս չհանդուրժել և որոշման գալ: Կա՞ նման քննարկում, թե՞ չկա՝ Ալեքսանյանը չմանրամասնեց:
«Կարող եմ քաղաքական տեսանկյունից ասել, որ, իմ ընկալմամբ, եթե շարունակվի այս բառապաշարը, ինչ-որ մի պահի միանշանակ պետք է փակվի:
Ո՞նց եք պատկերացնում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը միացնեք, և Ռուսաստանի պետական պաշտոնյաների մասին նման հայտարարություններ լսեք»,- ասաց նա: