Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Աստղիկ Խաչատրյան 18.06.2025 - 21:51
18.06.2025 - 21:51 դիտում

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրասի մասնակցությամբ և գրել.

«Թե ինչպես են մարդ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ

Այն, որ մեր լրագրողներն ընկած են պաշտոնյաների հետևից բարեկամ-ընկեր թեմայով, շատ լավ է, դա իրենց գործն է:

Բայց մեծագույն խնդիր է, երբ կուրություն է առաջանում նրանց մոտ եկեղեցու դեպքում: Մեկը չի ասում՝ ո՞նց է եղել, որ Կտրիճ Ներսիսյանի գերդաստանը զավթել է եկեղեցական ամենաբարձր պաշտոնները՝ եղբայրը, քրոջ որդին և այլն: Մեկդ չի՞ հարցնում՝ այ Եզրաս Գրիգորիչ, եթե եղբայրդ չգրավեր կաթողիկոսի աթոռը, դու քո ճեմարանական չեպեներով ո՞նց էիր դառնալու Եկեղեցու ամենամեծ թեմերից մեկի առաջնորդը:

Իսկ այս տեսանյութը մեր ամենամեծ խայտառակություններից է: Եզրասը ներկա է Եկեղեցու հետևորդի ստորացմանը, առանց ծպտուն հանելու, որովհետև դիմացը փող տվող աֆտարիտետ ա: Էս եք»:

Տեսանյութը՝ այստեղ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ