ԵԱ-Երևան. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում է. նա նվազագույնը բրոնզե մեդալ ունի

Աննա Կոստանյան 27.05.2022 - 15:27
27.05.2022 - 15:27 դիտում

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում են Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) երկրորդ մենամարտում մրցեց չեխ Նովակ Պետրի հետ և հաղթեց 5:0 հաշվով: Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով Հայաստանի առաջին մեդալը երևանյան մրցաշարում. Բաչկովը նվազագույնը բրոնզե մեդալ ունի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ