Եվրասիական տնտեսական միությունն ապագայում կարող է հավակնել G20-ում տեղ ունենալուն՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը Հարավաֆրիկյան Հանրապետությունում «Քսանի խմբի» ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Անցյալ տարվանից Աֆրիկյան միությունը դարձել է «քսանյակի» լիիրավ անդամ։ Նույն կարգավիճակով են հետաքրքրված Արաբական պետությունների լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համայնքը: Մենք ողջունում ենք նման տրամադրվածությունը և կարծում ենք, որ ինչ-որ փուլում նման կարգավիճակի կարող է հավակնել Եվրասիական տնտեսական միությունը»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Լավրովը նաև նշել է, որ արևմտյան երկրները փորձում են G20-ի օրակարգի առանցքում պահել Ուկրաինայի հարցը, սակայն միշտ ձախողում են:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ G20-ն ընդհանուր առմամբ պահպանում է հին և նոր ուժային կենտրոնների երկխոսության հարթակի դերը: