ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ռաու

31.03.2022 - 20:48 դիտում

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է նաև իր ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործում, քանի որ կազմակերպությունը մեծ փորձ ունի այդ ոլորտում:

Հիշեցնենք, որ Զբիգնև Ռաուն այսօր աշխատանքային այցով կժամանի Երևան: Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Զբիգնև Ռաուի հանդիպումները ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ