ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում

1.07.2023 - 13:31 դիտում
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում։ Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում։ Այդ մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է. «Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, և այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը և երկխոսությունն ավելի է կարևորվում։ Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելով՝ վեհաժողովի անդամները հնարավորություն կունենան անդրադառնալ և մտքեր փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետևանքների մասին»։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից։ Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ