ԵԱՀԿ գործող նախագահը և Ռուսաստանի արտգործնախարարը կքննարկեն ԼՂ հակամարտությունը

Աստղիկ Խաչատրյան 18.11.2021 - 19:52
18.11.2021 - 19:52 դիտում

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն նոյեմբերի 18-19-ը կայցելի Մոսկվա, որտեղ նոյեմբերի 19-ին կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, տեղեկացնում են ՌԴ արտգործնախարարությունից։

Նշվում է, որ հանդիպմանը կքննարկվի կազմակերպության օգնությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման գործընթացների, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում կազմակերպության միջնորդությունը:

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը կքննարկեն իրավիճակը եվրոպական անվտանգության ոլորտում  և Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի «աշխուժացման» ուղիները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ