Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ. Էստոնիայի վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 28.04.2025 - 19:33
28.04.2025 - 19:33 դիտում

Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը:

«Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ: Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում: Ես ձեզ խրախուսում եմ, որ բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդին: Սա է վկայում 20 տարի առաջվա մեր փորձը: Մենք ակտիվորեն աջակցել ենք դեպի Հայաստան ԵՄ աջակցության մեխանիզմների ընդլայնման, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին»,- նշեց Միխալը:

Նա նաև նշեց, որ Էստոնիան և Հայաստանը համագործակցում են կրթության ոլորտում, ուսուցիչների վերապատրաստման և կրթական նորարարությունների ուղղությամբ:

Վարչապետը նաև ընդգծեց, որ Էստոնիայի զարգացման համագործակցության կենտրոնը օգնում է նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը: «Մենք պատրաստ ենք կիսվել մեր բիզնես դիվանագիտության փորձով»,- նշեց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ