Դուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը «Ալ- Մաքթում» օդանավակայան

Աստղիկ Խաչատրյան 11.05.2023 - 19:44
11.05.2023 - 19:44 դիտում

Դուբայի ավիացիոն իշխանություններն, իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ- Մաքթում» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Flyone Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։

Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։

Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի “Ալ- Մաքթում ” և Երևանի “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան- Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար։

Ուղևորների սպասարկման կենտրոնի հետ կարելի է կապվել +374(12)-40-00-03 հեռախոսահամարով կամ [email protected] և [email protected] հասցեներով»,-նշել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ