Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա կմեկնեն ՀՀ ԱԺ պատգամավորներ

Աննա Կոստանյան 15.09.2021 - 17:27
15.09.2021 - 17:27 դիտում

Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Դաշնության խորհրդի հրավերով սեպտեմբերի 16-ին Մոսկվա կգործուղվեն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը (ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության կազմում), ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը (ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ