ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում դեսպան Քվինն անդրադարձավ Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայություններին, ներկայացրեց մի շարք գործնական խորհուրդներ ամառային ուղևորությունների վերաբերյալ, հորդորեց ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին և հիշեցրեց Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին»,- նշվում է հրապարակման մեջ։