Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի ՄԻՊ-ը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

1.07.2022 - 22:28 դիտում

Հուլիսի 1-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, Միջերկրականի օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ, Օմբուդսմենի միջազգային ինստիտուտի (IOI-Եվրոպա) տարածաշրջանային կառույցի նախագահ Անդրեաս Պոտակիսի հետ: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական, դատաիրավական, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր:

Զրուցակիցներն ընդգծել են ինստիտուտների միջև փորձի փախանակման, փոխադարձ այցերի, համագործակցության խորացման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են Հունաստանի տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, խնդիրներին:

Հանդիպման ընթացքում նախանշվել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի ՄԻՊ ինստիտուտների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկրների միջև համագործակցելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու պատրաստակամությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ